Արմավիրի մարզպետի անհետացած խորհրդականը վերջին անգամ գրառում է կատարել օրեր առաջ. գործընկերները զարմացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանն այսօր է վերադարձել արձակուրդից և տեղյակ չէր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի անհետանալու մասին: Ինչպես հայտնի է` Hraparak.am կայքն այսօր տեղեկություն էր տարածել, թե Սիմոնյանն անհետացել է:

ArmLur.am-ը փորձեց այս լուրի վերաբերյալ տեղեկություններ ճշտել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, սակայն վերջինս նշեց, թե խորհրդակցության է և առանց լսելու հարցը, անջատեց հեռախոսը: Իսկ Պետրոսյանն էլ դեռ աշխատանքի չէր գնացել, տեղյակ չէր հանգամանքներից, սակայն Մանուկ Սիմոնյանի մասին միայն  դրական արտահայտվեց` նշելով, թե լավ անձնավորություն է, նորմալ ընտանիք ունի:

Հավելենք, որ Մանուկ Սիմոնյանը բավականին ակտիվ է եղել Facebook սոցիալական ցանցում, վերջին անգամ էլ գրառում էր կատարել հուլիսի 21-ին: Նկատենք, որ նրա բոլոր գործընկերների համար անսպասելի է խորհրդականի անհետանալը:




Լրահոս