Արդեն հայտնել էինք, որ անհետացել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը: Փորձել էինք խոսել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, սակայն վերջինս նշեց, թե խորհրդակցության է և առանց լսելու հարցը, անջատեց հեռախոսը:
Պարզեցինք, որ Մանուկ Սիմոնյանը Նոր Արմավիրից է, սկայն այժմ ապրում է Սարդարապատ համայնքում:
ArmLur.am-ը զրուցեց նաև Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի հետ, ով նշեց, որ իր գործընկերների պես զարմացած է տեղի ունեցածից: Վարդանյանը նշեց, թե վերջին օրերին ինքը համայնքում չի եղել, իսկ Սիմոնյանին վերջին անգամ տեսել էր երկու շաբաթ առաջ, սակայն որևէ արտառոց բան չի նկատել:
Վարդանյանը հայտնեց, որ Մանուկ Սիմոնյանն ունի մեկ որդի, նորմալ ընտանիք են և լավ, բարեկեցիկ պայմաններում են ապրում: