
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզպետի խորհրդականի անհետացումից: Մասնավորապես Սարդարապատ համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջին անգամ նրան տեսել են տանից ինչ-որ մարդկանց հետ դուրս գալիս:
Պարզեցինք նաև, որ իրավապահները ներկա պահին հարցաքննում են բոլոր հարազատներին` հասկանալու համար, թե Մանուկ Սիմոնյանն ում հետ է դուրս եկել տանից, ինչ են խոսել կամ ինչ ներքին խնդիրներ են ունեցել:
Համայնքում այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: