
Հրաչյա Հարությունյանի հարազատները հնարավորություն կունենան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իրենց բարեկամին տեսակցել վաղը կամ մյուս օրը: ArmLur.am-ի հետ զրույցում նրա կինը՝ տիկին Անահիտը նշեց, թե Հայաստան տեղափոխվելուց հետո ամուսնու հետ զրուցել էր միայն հեռախոսով, սակայն նրան տեսակցելու հնարավորություն չէր ունեցել:
Տիկին Անահիտը նշեց, թե պատճառը գումարային է եղել, քանի որ չէին կարող գնալ տեսակցելու առանց անհրաժեշտ իրեր տանելու: Սակայն տիկին Անահիտը ասաց, որ այս հարցերը կարգավորվել են, նրանք բանկից գումար են վերցրել և մոտ օրերս կգնան տեսակցության: