Այս մթերքներն իրենցով արդեն օգտակար են, սակայն եթե դրանք ուտեք միասին, ապա ավելի օգտակար կլինեն: Հետևելով դիետոլոգների խորհուրդներին` ներկայացնում ենք մթերքներ, որոնք, կարծես, իրար համար են ստեղծված:
Խնձոր և մուգ շոկոլադ
Այս համադրությունն ավանդական անվանել չենք կարող, սակայն փորձել պետք է: Այս մթերքները միասին կամրացնեն իմունիտետը, ուղեղի աշխատանքը, լավացնում է սրտի աշխատանքը և նվազեցնում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Վարսակի ալյուր և նարնջի թարմ հյութ
Այն կլավացնի մարսողական համակարգը և կօգնի օրգանիզմից հանել տոկսինները:
Խոզի միս և կաղամբ
Խոզի միսը շատ յուղոտ է, որպեսզի այն ամեն օր ուտեք: Սակայն այն կաղամբի հետ ուտելու դեպքում վնասակարությունը կնվազի:
Լոլիկ և լյարդ
Լյարդում առկա երկաթը լավ է մարսվում միայն C վիտամինի հետ, և այդ դեպքում օգնության է գալիս լոլիկը:
Մաղադանոս և կիտրոն
Մաղադանոսը հիանալի է համադրվում ցիտրուսի հետ:
Կանաչ թեյ և կիտրոն
Կանաչ թեյը կիտրոնի հետ հիանալի օգնում է ծարավի դեպքում և մեծ էներգիա է տալիս:
Լոլիկ և ձիթապտղի յուղ
Այն, որ սա համեղ համադրություն է, ձեզ կասի յուրաքանչյուր իտալացին: Պետք է նկատել, որ իտալացիները քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, և դա ունի իր բացատրությունը: