
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Ղազախստանի հավաքականի հետ:
Խաղն ավարտվել է մեր թիմի հաղթանակով` 79:67: Հանդիպումը կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում:
Հուլիսի 26-ին Հայաստանի հավաքականը կխաղա այսօր Երեւան ժամանած Ալբանիայի թիմի հետ:
Հուլիսի 27-ին կհանդիպեն Ալբանիայի եւ Ղազախստանի թիմերը: Երեք խաղերի արդյունքում ձեւավորված լավագույն երկու թիմերը հուլիսի 28-ին կմասնակցեն եզրափակիչ խաղին:
Աղբյուրն ու լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի