Ընտրակեղծարարները փորձում են ամեն ինչ անել՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Դեռ 2016թ. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի Պտղավան գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Արփինե Թանդարյանը, լինելով թիվ 40/05 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկել է այլ անձի փոխարեն…
Մինչ այդ նկատենք մեկ ցավալի երեւույթ. այս իշխանություններն ընտրակեղծարար, այսինքն՝ պետական հանցագործ են դարձրել մանկավարժներին, եւ հետաքրքիր է՝ այսքանից հետո դասվար Թանդարյանն ու նրա նմաններն ինչպե՞ս են սերունդ մեծացնելու, ի՞նչ արժեքներ է երեխաների մեջ ներդնելու. ազնվությո՞ւն են սովորեցնելու, թե՞ իշխանություններին հաճոյանալ եւ հանուն նրանց պետության նկատմամբ հանցագործություն կատարել, ինչպես որ վարվում են իրենք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: