Մեծ թվով թափուր տեղեր ԵՊՀ-ում. որ մասնագիտություններն են անհետաքրքիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բուհերում այս տարի արձանագրվել է դիմորդների զգալի նվազում: 2017-2018 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8266 դիմորդ, թափուր է մնացել 11.375 տեղ: Իսկ 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649:

Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողնում Հայաստանի տարբեր ոլորտներում: Կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Ու երբ սրան գումարվում է պահանջված մասնագիտությունների ու այլեւս անպիտան դարձած որոշ մասնագիտությունների վիճակագրությունը, պատկերն առավել տխուր է դառնում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում, օրինակ, ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել են 902 թափուր տեղեր: Մինչդեռ նույն ԵՊՀ-ում 2016-2017 ուսումնական տարում կար 523 թափուր տեղ: Տեղեկացնենք, որ ամբողջությամբ թափուր են մնացել ռուսաց լեզու եւ միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաեւ եկեղեցաբանություն մասնագիտությունները:

Օրինակ՝ Երեւանի պետական համալսարանի քիմիա մասնագիտությունը եւս դարձել է անհետաքրքիր դիմորդների համար: Ընդամենը երկու ուսանող է դիմել այդ բաժին, 24 տեղ քիմիայի մասնագիությամբ թափուր է: Իսկ ֆիզիկա մասնագիտության թափուր տեղերը 47-ն են, զբաղեցրածը՝ 3: ԵՊՀ-ի կիրառական քիմիա մասնագիտությունով հետաքրքրվողները եւս երեքն են, թափուր է մնացել 23 տեղ: Ֆրանսերեն լեզվի եւ գրականության մասնագիտությամբ զբաղեցրած տեղերը 15-ն են, իսկ թափուր մնացել է 25 տեղ:

Ավելի շատ քան գերմաներեն լեզվի եւ գրականության մասնագիտության դեպքում. այստեղ թափուր է մնացել 33, բայց գոնե 7 ուսանողներ կա: Իսպաներեն լեզվի եւ գրականության մասնագիտության դեպքում 6 ուսանող կա, թափուր մնացել է 34 տեղ: Սրան զուգահեռ նկատենք, որ իրավագիտության մասնագիտությունը ավելի հետաքրքիր է դարձել դիմորդների համար. 147 հոգի կսովորեն, իսկ 26 տեղ ազատ կմնա:

Քանի որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդը շինարարությամբ է զբաղված հիմնականում, եկեղեցաբանության մասնագիտության նկատմամբ մեր երկրում դիմորդների հետաքրքրությունը իսպառ վերացել է: «Նեդաբոր» են բոլոր 25 տեղերը: Իսկ աստվածաբանության մասնագիտության համար գոնե 7 դիմորդ եղել է, թափուր մնացել է 38 տեղ:




Լրահոս