
Մոդել եւ գեղեցկուհի, «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա» տիտղոսակիր, դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 31- ամյակը:
ArmLur.am-ի հետ զրույցում Լուսինե Թովմասյանը հայտնեց, որ ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի հետ միասին:
Այժմ գեղեցկուհին ոչ միայն զբաղված է իր էկրանային գործերով և նկարահանումներով, այլև ամուսնու՝ Արթուրի հետ դաստիարակում է իրենց փոքրիկ դստերը՝ Արիանային: