Որքան թափուր տեղ է մնացել Բրյուսովի անվան համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բուհերում այս տարի արձանագրվել է դիմորդների զգալի նվազում: 2017-2018 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8266 դիմորդ, թափուր է մնացել 11.375 տեղ: Իսկ 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649:

Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողնում Հայաստանի տարբեր ոլորտներում: Կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Ու երբ սրան գումարվում է պահանջված մասնագիտությունների ու այլեւս անպիտան դարձած որոշ մասնագիտությունների վիճակագրությունը, պատկերն առավել տխուր է դառնում:

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում լեզվաբանություն, անգլերեն մասնագիտության մասով թափուր է մնացել 27 տեղ, ընդունվել է 62 դիմորդ: Լեզվաբանություն, ֆրանսերեն լեզվի մասնագիտություն ստանալու նպատակով ընդունվել է 3 դիմորդ, 26 տեղ թափուր է: Նույն իրավիճակն է նաեւ լեզվաբանություն, գերմաներենի մասնագիտության մասով: Իսկ ահա լեզվաբանություն, իտալերենի մասնագիտության մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել, թափուր են մնացել բոլոր 29 տեղերը:

Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու մասնագիտությունը եւս ոչ ոքի չի հետաքրքրել: Թափուր մնացել է 20 տեղ: Քանի որ լրագրությունը մեր երկրում լայն թափով նահանջում է՝ տեղը զիջելով բամբասանքային ինֆորմացիաներին, Բրյուսովի անվան համալսարանում լրագրության մասնագիտության բոլոր 34 տեղերը թափուր են: Սերվիս մասնագիտության մասով թափուր տեղերը կազմում են 103, բայց գոնե կա 21 ուսանող:




Լրահոս