Շատերին թվում է, թե օֆիսային աշխատանքն ամենաանվտանգն է: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: AdMe.ru-ն պարզել է, որ նստակյաց աշխատանքն իր հետ մեծ խնդիրներ է բերում:
«Քնած» հետույքի սինդրոմը սպառնում է բոլոր նրանց, ովքեր նստում են այնքան երկար, որ մոռանում են մկանները աշխատեցնելու մասին: Դա բերում է նրան, որ մկանները դադարում են աշխատել, իսկ ծանրաբեռնվածությունը փոխանցվում է մարմնի այլ մասերին:
Մարդկային մարմինն ամբողջական կոմպլեքս է: Եթե շարքից մեկ մաս դուրս գա, ապա կտառապի ողջ օրգանիզմը: Սակայն հեռույքի մկանները չափազանց կարևոր են և քիչ շարժվելու դեպքում կորցնում են իրենց հատկությունները:
Որպեսզի իմանաք արդյոք անհանգստանալու խնդիր ունեք, կարող եք մի փոքր թեսթ անցկացնել: Կանգնեք և բարձրացրեք մեկ ոտքը: Եթե հենց այդ ոտքի ազդրը թեքվի ներքև, ապա հետույքի մկանները թուլացած են:
Մարդիկ, ովքեր մշտապես նստակյաց կյանք են վարում, անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների
- ժամանակ առ ժամանակ կանգնեք աթոռից, շարժեք ոտքերը, ուղղակի կանգնեք, բարձրացեք և իջեց աստիճաններով թեկուզ և մի քանի հարկ,
- վարժություններ կատարեք, աշխատեցրեք մկանները, կքանստեք,
- աթոռի վրա նստելով` հերթով բարձրացրեք և իջեցրեք ոտքերը,
- մարզումային գնդակ ձեռք բերեք և գոնե տանն աթոռի փոխարեն դրա վրա նստեք: