ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական բյուջեից միլիոնավոր դրամներ Արամ Հարությունյանի գրպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընթացիկ տարվա համար Հայաստանի կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը «Հանարդնախագիծ» ընկերության հետ տարածք վարձակալելու վերաբերյալ պայմանագիր է կնքել եւ մեկ տարվա համար վարձակալած տարածքի դիմաց վճարել է 148 մլն 20 հազար դրամ: Ստացվում է, որ պետական գույքի կառավարման վարչության համար կառավարությունը ամսական «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին վճարում է 12 մլն 335 հազար դրամի չափով վարձ:

Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքը, որը գտնվում է Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անմիջական հարեւանությամբ, հետաքրքիր պատմություն ունի. այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին: Դեռ այդ տարիներին ընկերության բաժնեմասի 48,67 տոկոսը տնօրինել է ՀՀ կառավարությունը` ի դեմս քաղաքաշինության նախարարության, իսկ 51,33 տոկոսը` «Հանարդնախագիծ ինստիտուտը»:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս