Մինչ Հայաստանում մարդիկ աղքատանում են, Էդվարդ Նալբանդյանը սրընթաց հարստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարեց տարի հարստանում է, թե ինչի հաշվին, հայտնի չէ: ArmLur.am-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ԱԳ նախարարը 2013 թվականին ունեցել է 4 մլն 580 հազար դրամի, 55 հազար եվրոյի չափ դրամական միջոցներ, ապա 2014 թվականին նա ունեցել է 7.1 մլն դրամ եւ 58 հազար 700 եվրո: Իսկ 2015 թվականին ԱԳ նախարարը հայտարարգրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց: Անցած տարի նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն 140 հազար դրամ, 66 հազար 800 եվրո:

Բայց ահա այս տարի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է, որ ունի 14 մլն 190 հազար դրամ եւ 69 հազար եվրո դրամական միջոց: Նախարարը որպես եկամուտ անցած տարի հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 873 հազար դրամ, 2014 թվականին այն դարձյալ բարձրացել է դառնալով 20 հազար 300 եվրո: Իսկ ահա 2015 թվականին նախարարի տիկնոջ ունեցած 20 հազար 300 եվրոն աճել է եւ դարձել 21 հազար 700, որն էլ 2016 թվականին եւս բարձրացել է`22 հազար 100 եվրո:

Նույն պատկերն է նաեւ նրա տիկնոջ`Նատալիա Նալբանդյանի դեպքում. վերջինիս 2012 թվականին ունեցել է 16 հազար 900 եվրո, որը 2013-ին դարձել է 18 հազար 700 եվրո:

Եվ մինչ նախարարն ու նրա կինը սրընթաց հարստանում են, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շարունակում է ձախողումներ գրանցել: Ասվածի վառ ապացույցը Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի շահագործումն է, որի հետեւանքով է′լ ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումն արտաքին աշխարհից:




Լրահոս