ԱԳՆ-ն պետական բյուջեի գումարները վատնել է` թանկարժեք և անհասկանալի նվերներ գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճոխ գնումներ կազմակերպելու հարցում գումարներ չի խնայում: ArmLur.am-ը պարզեց, որ, օրինակ, նախորդ տարվա հոկտեմբերին այս նախարարությունը 99 հազար դրամ է վճարել արծաթյա վզնոց գնելու համար:

Հիշեցնենք, որ սա այն ժամանակ էր, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր ծախսերի գերխնայողական ռեժիմի անցնելու մասին, անգամ` լուծարվեցին ԾԻԳ-երը, օպտիմալացումներ եղան պետական մի շարք գերատեսչություններում: Բայց չնայած այդ հանձնարարկանին` Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած ԱԳՆ-ն, միեւնույն է, պետական բյուջեի գումարները վատնել է թանկարժեք նվերներ գնելու համար:




Լրահոս