«Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրենի նշանակման հարցում մեծ դերակատարում ունի վարչապետը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրեն Արմեն Աբրա­համյանը զինվորական է եղել, ղարաբաղցի է ու ջերմ հարաբերու­թյուններ ունի Կարեն Կարապետ­յանի հետ:

Չնայած, ըստ տեղեկությունների, վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունե­ցել: Նա 90-ականներին մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ 2006-ին նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Նշենք, որ ՀՅԴ-ն, ի դեմս նախարար Արծվիկ Մինասյանի, ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը:

Նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը՝ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին, ան­ցած շաբաթ ազատման դիմում ներկայացրեց՝ Դիլիջանում ծառերի զանգվածային ջարդի պատմու­թյան հրապարակայնացումից հետո: Ի դեպ, ազ­գային պարկի պաշտոնական կայքէջում երեկվա դրությամբ տնօրենը դեռ Սահակ Մուրադյանն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս