Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը պապիկ են դարձել . «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երկու Աղվանները՝ Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը, պապիկ դարձան։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին երրորդ աղջիկն ունեցավ, իսկ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակը, առաջնեկին, որին, ի պատիվ պապի, որոշել են անվանել Աղվան:

Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի եւ երեք թոռ։ Կրտսեր որդին ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ քննիչ է, իսկ Միսակն ատամնաբույժ է։

Աղվան Վարդանյանն էլ երկու զավակ ունի եւ 5 թոռ։ Նորածնի տատիկը՝ Վարդանյանի խնամի Մարգարիտ Եսայանը, երեկ թոռան ծնվելու կապակցությամբ Ֆեյսբուքում չէր թաքցրել իր ուրախությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս