«Փաստ» թերթը գրում է. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի կինը նախորդ տարի 11 հազար 500 ԱՄՆ դոլարով «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բրուտյանի կնոջ՝ Անի Սարգսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ինքը Բրուտյանը հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար ու 58 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները նախորդ տարի կազմել են 7 միլիոն 771 հազար դրամ եւ ստացվել երեք տարբեր աշխատավարձերի հանրագումարից:
Բացի այս նա նախորդ տարի նաեւ փոխառություններ է հանձնել՝ 55 հազար եվրոյի չափով: Իսկ նրա կինը հայտարարագրել է 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրո դրամական միջոցներ, տարեկան եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 986 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում