Հուլիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել էՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:
Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ԿԶՆ-ների իրականացմանն ուղղվածբյուջետային միջոցների հատկացմանը, նոր միջոցների մոբիլիզացմանը, պետական ֆինանսների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովող միջոցառումներին, ծրագրային բյուջետավորմանն առնչվող մի շարք հարցեր: