Հայտնի է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի կազմը. ինչպես է Կարեն Կարապետյանը պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի կազմը: ՀՀ վարչապետի հուլիսի 24-ի որոշմամբ 2015 թվականի սեպտեմբերի 18-ի ՚Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասինՙ N 847-Ա որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն գլխավորում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, ով խորհուրդի նախագահն է: Նրան հաջորդում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ստորեւ ներկայացնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի ամբողջական կազմը.

Ինչպես հայտնի է`դեռեւս 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության նիստում որոշվեց ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այն ղեկավարում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմա էլ`կոռուպցիայի դեմ պայքարելու հերթը Կարեն Կարապետյանինն է: Բայց նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ստեղծված խորհուրդը բավարարվում է միայն հանձնարարականներ տալով, կարգեր մշակելով, քննարկումներ անցկացնելով կամ էլ օրենքներում փոփոխություններ անելով: Ուրիշ ոչինչ: Ոչ մի առարկայական գործողություն: Իսկ մինչ կառավարության անդամները «փնտրում են» կոռուպցիան, ՀՀ քաղաքացու կյանքն այդպես էլ չի բարելավվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս