Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենակարևորները ճանապարհների բարեկագման ու գազաֆիկացման հարցն է: Բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է: Ոռոգման ջրի բացակայության պատճառով տարիներ շարունակ վարելահողերը վերածվել են խոտհարքների, որոնք ևս շատ հաճախ չեն հնձվում՝ ճանապահների անբարեկարգ վիճակի ու գյուղտեխնիկայի բացակայության պատճառով:
ArmLur.am-ի հետ զրույցում Ազնվաձորի համայնքի ղեկավարի օգնական Ալյոշա Առուշանյանը հայտնեց, որ համայնքի բյուջեիով նախորդ տարիճանապարհը փոքր ինչ փորձել են երթևեկելի դարձնել. «Դիմել ենք մարզպետարան, բայց ճանապարհաշինարարական ծրագրերից և ոչ մեկում չենք ընդգրկվել»,-ասաց նա, դժվարանալով ասել, թե ինչ պատճառով. «Պետականորեն մեզ ընդհանրապես ոռոգման ջուր չեն տվել, հիմա ժողովուրդը բոլորը հիասթափվել են, չեն ուզում դաժե մի կգ կարտոֆիլ ցանել»:
Խոսելով գազաֆիկացման խնդրից` համայնքի ղեկավարի օգնականը նշեց, որ դեռևս 5 տարի առաջ եկել են, նախագիծ ու նախահաշիվ են կազմել ու հեռացել` առաջարկելով համայնքային ներդրում 10 տոկոսի չափով: Նրա խոսքով, եթե գազը գյուղ հասցվի, ապա բնակչության շուրջ 80 տոկոսը բաժանորդ կդառնա:
Ազնվաձորի բնակիչներն իրենց լքված ու մոռացված են համարում. «Ժողովուրդը 2 լիտր կաթ է ծախում, որ հազիվ փետ առնի, ոչ գազ ունենք, ոչ անտառ, ոչ մեկ էլ ուշադրություն չի դարձնում էս գյուղին, ղեկավարությանն էլ ենք դիմել, սաղին էլ դիմել ենք, ոչ մեկ էլ չի արձագանքում»,-ասաց բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ նախ պետք է օրենքը աշխատի. «Պետք է մարդուն մարդու տեղ դնել»:
Էդվարդ Արզումանյան
Լոռի