«Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց 1 ժամով։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է դատական քննությունը:
Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Հայկ Ալումյանը, Արա Զաքարյանը և Արայիկ Պապիկյանը հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ զննության համար։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակացական սենյակ՝ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշումը քննարկելու համար։
Մինչ դատավորի հեռանալը, դահլիճում ևս բարձրաձայնվեց փաստաբաններին ստուգելու թեման:
Մանրամասները` տեսանյութում: