Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը վատացել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան ստուգման են ենթարկել Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտում, որից հետո որոշել են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն Վարդան Սեդրակյանը հրաժարվել է: Վերջինս գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Մեզ հետ զրույցում Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, հաստատեց, որ ամուսինը առողջական խնդիրներ է ունեցել , սակայն հրաժարվել է տեղափոխվել ԴՀ ՔԿՀ:

Մեր այն հարցին` ինչպես պետք է լուծվի խնդիրը, վերջինս ասաց, թե չգիտի, սակայն փաստ է մեկ բան, որ ամուսինը առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի` նրա տան «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը էպոսագետին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12:




Լրահոս