Սարգիս Սարգսյանը բրոնզ է նվաճել սուրդլիմպիկ խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մարզիկները ևս մեկ բրոնզե մեդալ են նվաճել 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:




Լրահոս