ՖՈՏՈ. Պլատինե, կաղնե, կարմիր հարսանիքներ. ամուսնական տարեդարձերն ու դրանց նշանակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնական տարեդարձը հիանալի առիթ է հարաբերությունները վերանայելու, ընկերներին և բարեկամներին հավաքելու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար: Գաղտնիք չէ, որ ամուսնական յուրաքանչյուր տարեդարձ ունի իր նշանակությունը: Ամյակի անվանումը նաև որոշում է այն սիմվոլիկ նվերը, որը պետք է տալ ամուսիններին:

Հարսանեկան տարեդարձներ

5 տարի-փայտե հարսանիք

Ամուսնական կյանքի առաջին լուրջ տարեդարձը փայտե հարսանիքն է: Ծառը խորհրդանշում է միության ամրությունը: Ծառ տնկելն այս տոնի համար հիանալի միջոց կլինի: Այն անպայման կծաղկի և ամուր կլինի, ինչպես միությունը: Փայտե սպասքը կամ կահույքը հիանալի նվեր կլինի այս տարեդարձի համար, իսկ այն անպայման նշել է պետք:

10 տարի-վարդագույն կամ անագե հարսանիք

Անագը ճկուն մետաղ է, ինչպես և երիտասարդ ընտանիքը: Այս գեղեցիկ տարեդարձն ունի նաև անուշաբույր ծաղիկների հոտ: Այս հիանալի օրը պետք է կնոջը 10 կարմիր և 1 սպիտակ վարդերից փունջ նվիրել, որը կխորհրդանշի ընտանիքի լուսավոր ապագան:

15 տարի-ապակե հարսանիք

Սա խորհրդանշում է մաքուր և ժամանակով փորձված հարաբերություններ: Այս տարեդարձին ամուսիններին ընդունված է նվիրել թանկարժեք նվերներ՝ ժամացույց, սպասք, սուվիներ: Ամուսինները փոխանակվում են բյուրեղապակյա բաժակներով, իսկ խնջույքն էլ շարունակվում է այնքան ժամանակ, մինչ հյուրերից մեկը դիտավորյալ ափսե կամ բաժակ չի կոտրել:

20 տարի-ճենապակյա հարսանիք

20 տարի անց երկու մարդկանց միությունը նույնքան գեղեցիկ և հարմոնիկ է, որքան չինական ճենապակին: Իհարկե այս օրը ամենախելքին մոտ նվերը ճենապակին կլինի:

25 տարի-արծաթե հարսանիք

Քառորդ դար միասին ապրելն իսկական հարստություն է: Իզուր չէ, որ այս տարին համարվում է արծաթյա: Նվերներն այս օրը ևս պետք է արծաթյա լինեն: Այս տարեդարձն ընդունված է տոնել ընկերների և բարեկամների հետ: Այս օրը ամուսնական զույգերը պետք է փոխանակվեն արծաթյա մատանիներով և այն կրեն ողջ տարին:

30 տարի-մարգարտյա հարսանիք

Մարգարիտն ամուսնական մաքուր հարաբերությունների խորհրդանիշ է: Իհարկե, այդ օրն ամենալավ նվերը հենց մարգարիտն է:

40 տարի- ռուբինե հարսանիք

Ռուբինը կրքոտ սիրո խորհրդանիշ է: Ամուսնության 40 տարին խորհրդանշում է կրքոտ զգացմունքներ, որոնք երբեք չեն մարի: Պետք է այդ օրը որպես խորհրդանիշ հենց ռուբինից մատանի նվիրել:

50 տարի-ոսկյա հարսանիք

Շատերին չի հաջողվում մինչ այս տարեդարձն ապրել, հենց այդ պատճառով էլ տարեդարձն ընդունված է ճոխ նշել:  Այդ օրը պետք է նոր ոսկյա մատանիներով փոխարինվեն 50 տարի առաջ դրվածները:

60 տարի-  — ադամանդյա հարսանիք

Ադամանդն ամենապինդն է բոլոր թանկարժեք մետաղներից: Ինչպես ադամանդը, այդպես էլ երկու մարդկանց այսքան երկար միությունը շատ թանկարժեք է:  Այդ օրվա գլխավոր նվերը թանկարժեք մետաղն է:

70 տարի-պլատինե հարսանիք

Պլատինե հարսանիքն իրոք հազվադեպ է պատահում: Այդ օրը հիանալի նվեր կլինի երեխաների, թոռների հետ անցկացված ժամանակը:

80 տարի —կաղնե հարսանիք

Կաղինը հանդիսանում է երկարակեցության խորհրդանիշ:  Այսքան երկար միասին ապրող մարդիկ այնքան ամուր է, որքան և կաղինը:

90 տարի-  — գրանիտե հարսանիք

Գրանիտը երկարակեցության խորհրդանիշ է: Այսպիսի տարեդարձը շատ հազվադեպ է համարվում:

100 տարի — կարմիր հարսանիք

Այս օրվա դրությամբ հայտնի է 100-տարվա տարեդարձը նշելու միայն մեկ դեպք: Ադրբեջանում բնակվող զույգը միասին էր ապրել 100 տարի. ամուսինը 126 տարեկան էր, կինը՝ 116:




Լրահոս