«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Հարությունյանն այսօր հանդիպել է իր հարազատներին: Նրա կինը, դուստրը, թոռնիկը մոտ երեք ժամ անցկացրել են ՔԿՀ-ում՝ նրա հետ:
«Շատ էր նիհարել, զգացվում էր, որ ցավող տեղ ուներ»: Շփոթված էինք, ուրախ էինք, որ վերջապես տեսնվեցինք: Թոռնիկին շատ էր կարոտել և գրկից չէր իջեցնում», – նշեց նա:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին Հ. Հարությունյանին տեղափոխել են Հայաստան: Հիշեցնենք նաև, որ Հարությունյանի ընտանիքը բանկից գումար էր վերցրել, որպեսզի այսօր հնարավորություն ունենար նրան տեսակցելու: