Մի քանի քաղաքացիներ տարկետում կստանան. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում որոշում կկայացվի տարկետում տալ երեք քաղաքացու.

1) Արմեն Տիգրանի Պետրոսյանին (ծնված` 1994 թվականի օգոստոսի 1-ին),
2) Հրայր Հրաչի Ալիխանյանին (ծնված` 1999 թվականի հունվարի 3-ին),
3) Ղազար Պետրոսի Համբարձումյանին (ծնված` 1997 թվականի մայիսի 1-ին)։

Որպես հիմնավորում նշվում է, որ այս քաղաքացիները մարզիկներ են և պետք է մրցումների մասնակցեն:  Արմեն Պետրոսյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ է, 2017 թվականի օգոստոսի 15-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում մասնակցելու է 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերին և 2017 թվականի հոկտեմբերի 2-8-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի ամառային զորակոչից նրան տարկետում տալ մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:

Հրայր Ալիխանյանը և Ղազար Համբարձումյանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամներ են, որոնք 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մասնակցելու են երիտասարդների աշխարհի առաջնությանը: Անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի ամառային զորակոչից նրանց տարկետում տալ մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:




Լրահոս