Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորի վճիռը հրապարակվեց. ինչ պատիժ ստացավ նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը կատարած արարքի համար տուգանվեց ընդամենը 300 հազար դրամով:
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար: Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց:

Եվ ահա Լարիսա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով առևտրային հազմակերպության` Երևան քաղաքում գործող «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար, ԲՈՒՀ-ի 2015թ. շրջանավարտներ Բելա Բաբայանին ինչպես նաև 2016թ. շրջանավարտներ Լուսինե Ոսկանյանին և մյուսներին, առանց վերջիններիս հետ ուսման վերաբերյալ պայմանագրեր կազմելու, հրահանգել է համալսարանի դեկաններ Մարիամ Բիշարյանին և Հասմիկ Շաբոյանին` նշված ուսանողների կողմից դասընթացներին և ընթացիկ քննություններին բացակայությունները չնշել մատյաններում: Այդ պայմաններում Լ. Համբարձումյանը թույլատերլ է նշված ուսանողներին մասնակցել պետական ավարտական քննություններին և դրանք հանձնելուց հետո` տրամադրել է պետական նմուշի ավարտական դիպլոմներ:
Ասել է, թե ռեկտորը առանց համապատասխան կրթություն ստացած բժիշկներ էր պատրաստել այսպես վտանգելով հասարակությանը: Ավելին, ըստ էության այն դեպքերը, որ շատ հաճախ մահացած անձանց հարազատները բարձրաձայնում են, որ բժիշկների անփութության, անտեղյակության հետեւանքով են կորցրել իրենց հարազատնին, պարզ է դառնում, որ նմանօրինակ ռեկտորների թեթեւ ձեռքով են մարդկանց կյանքը վտանգի ենթարկվում:

Այսպիսով, ռեկտոր Լարիսա Համբարձումյանի գործողությունների մասով հարուցված քրեական գործը 2017 թվականի հունիսի 26-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Եվ ահա մեկ ամիս տեւած քնությունից հետո գործը նախագահող դատավորը Արշակ Վարդանյանը կայացրեց որոշում` նրան ընդամենը տուգանելով 300 հազար դրամի չափով:

Քնար Մանուկյան




Լրահոս