ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հանցագործները մտել Շահումյանի թռչնաֆաբրիկա, և որտեղից են հայտնաբերվել գողացված իրերը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին հայտնի էր դարձել, որ գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկից գողություն կատարելու մեջ:

Դեպքի մանրամասները պարզելու նապատակով ArmLur.am-ը դիմել էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, որտեղից հայտնել էին, որ
գործով ձերբակալվել էր երեք անձ` երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդչության կասկածանքով: Սակայն դատախազությունն ազատել է արգելանքից, եւ երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Ու մինչ իրավապահ համակարգը չի գաղտնազերծում, թե ովքեր են կանգնել մեղադրյալի աթոռին, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել աղմկահարույց այս դեպքից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս