Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը պատշաճ ապահովելուն: Մասնավորապես նա հանձնարարեց ավարտել բոլոր դպրոցներում առկա շինարարական աշխատանքները, իսկ եթե դրանք պատշաճ չկատարվեն, ապա խիստ պատժամիջոցներ կիրառել:
Նա այս հանձնարարականը բացատրեց այնպես, որ շատ դեպքերում շինարարական աշխատանքներն ավարտվում են օգոստոսի 31-ին և այդպես աշակերտների դասավանդման պայմանները համապատասխան չեն լինում:
Մանրամասները՝ տեսանյութում