Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է ստեղծագործական կյանքում առկա նորությունների, ինչպես նաեւ նոր ալբոմ թողարկելու եւ «Հարուստաորսի» դուրս գալու մասին:
Դավիթ Ամալյանը հուսով է, որ այս տարի աշնանը վերջապես կկայանա երկար սպասված մենահամերգը: Վերջինս պատրաստվում է նաև մենահամերգներով շրջայց կատարել սահմանամերձ գյուղերում:
Երգահանի կարծիքով ՝ այսօր մարդը չի ուզում մտածել, ուզում է կիրք զգալ, թեպետ ըստ նրա՝ այսօրվա մեր երգարվեստում կրքի համար գրված երգերը նույնպես թույլ են: Այնուամենայնիվ, նշում է, որ լավ երգեր ունենք, ինչպես ինքն է ասում` այն հին «զիբիլները» մի քիչ քչացել են:
Հայ զինվորի, հայոց բանակի մասին երգերի հեղինակի գնահատմամբ՝ յուրաքանչյուր տղա պետք է 10-15 օր պոստ պահի. այդ դեպքում մեր իրականության մեջ ամեն ինչ կփոխվի:
Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայիս սերունդը բաժանված է երկու թևի՝ մեկը Ռուբեն Հախվերդյանի ասած` «Ինչի տղերքն են», մյուսը՝ Վարդան Դուշմանի թևն է ՝ քառօրյայի մասնակից տղերքը:
Դավիթ Ամալյանի խոսքով՝ պատերազմից չվախենալ չի կարելի: Պատերազմը տղամարդում համար վախի հաղթահարման լավագույն միջոցն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Յենոքյան