Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերը կդիմավորի դատական հայցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք մի քանի ուղղություններով ենք աշխատելու, նաև դատական հայցերով ենք պատրաստվում դիմավորել սեպտեմբերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց,  որ դատական հայցերից մեկը նվիրված է լինելու իրենց իրավունքների խախտմանը: «Մեր իրավունքների խախտումը վերաբերում էր  հանձնաժողովի նիստերին, որի վերաբերյալ մեզ չէին ծանուցել, ու նաև՝ արտահերթ նիստին, որը ո՛չ հեռարձակվում էր, ո՛չ էլ այդ սարքավորումներն էին աշխատում»,- հավելեց նա:

Զ. Փոստանջյանը նշեց, որ իրենք պատրաստվում են վիճարկել ավագանու այն երկու որոշումները, որոնք վերաբերում են հողհատկացումներին և օտարման ցանկին և  դատական հայցերը լինելու են ընդդեմ քաղաքապետարանի:

«Ավագանու այդ անձինք, ովքեր իրենց վարքագծով դեմ էին կուսակցության ծրագրին և ավագանու ծրագրին և նաև չեն կատարել խմբակցության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, նրանք ուղղակի պետք է հեռանան և հեռանալու են, և իրենց տեղը կգան մեր հաջորդ ընկերները, ովքեր ստանձնելու են այդ պարտականությունները»,-եզրափակեց Փոստանջյանը:




Լրահոս