Արտակարգ դեպք Էջմիածնում. 15-ամյա աղջիկը նախկին կինոյի 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի ոստիկանները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Մոտ 20 րոպե ոստիկանապետի գլխավորությամբ երեխայի հետ բանակցություններ էին վարում, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն մինչ կանչով կժամանեին Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարները, աղջիկը իրեն ցած է նետում տանիքից, որը 5 հարկանի է»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս