Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր և գրավոր
բողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս