ՖՈՏՈ. Շատերն այս ըմպելիքները խմում են ամեն օր. դրանք իրականում թունավորում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջուրն ուղղակի անհրաժեշտ է մեր կյանքի համար: Ինչ վերաբերմունք էլ ունենաս, դու պարտավոր ես այն խմել: Դրանից էլ օգտվել են խելացի գործարարներն ու ստեղծել  բոլորի սիրելի քաղցր գազավորված հյութերը: Համաձայնեք` սովորական ջուր խմելն այնքան հաճելի չէ, որքան գազավորված ըմպելիքը:

Քչերն են մտածել այն մասին,  որ համեղ հյութը կարող է առողջությանը մեծ վնաս հասցնել: Մենք խոսում ենք ինչպես կազմվածքի, այնպես էլ ողջ օրգանիզմի մասին:

Խոսքը հատկապես վերաբերում է սիրելի կոլային:

Սկսենք հայտնի փաստից, որ գազավորված ըմպելիքներում մեծ է շաքարի հավանականությունը: Այժմ դրան փոխարինող կա` E 951-ը, որը մեծ քանակությամբ առկա է Կոլայում և Սփրայթում:

Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ այդ ըմպելիքներից օրը երկու բաժակ խմելը 30 տոկոսով մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Իսկ սրտի կաթվածից մահանալու վտանգն էլ մեծանում է 50 տոկոսով: Բայց սրանք ասպարտամի ամբողջ վնասակար հատկությունները չեն:

Այն մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը: Թվում է, թե քաղցրը պետք է լավացնի տրամադրությունը, սակայն ոչ E 951-ի դեպքում:

Մի′ մոռացեք, որ մենք խոսում ենք օրական ընդամենը երկու բաժակի մասին: Բացի այդ բաղադրիչից, գազավորված ըմպելիքում  առկա են կոնսերվանտներ, գունավորիչներ և այլ հավելումներ:

Բոլորի սիրելի պղպջակները կիսլատան է, որն արհեստական ճանապարհով է ավելացված  հյութում:  Նույնիսկ առողջ մարդը կարող է գաստրիտով հիվանդանալ:

Եվ իհարկե, քաղցր ջուրը վատ է անդրադառնում կազմվածքի վրա: Ոչ միայն քաշն է ավելացնում, այլև  ցելյուլիտ է առաջացնում:




Լրահոս