2016թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեակատարողական հիմնարկներում և այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունում կատարվել է 74 ստուգում և ուսումնասիրություն:
Ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է 120 խախտում, ներկայացվել է 17 հաղորդում և բերվել է 28 միջնորդություն, որոնց հիման վրա նշանակվել են ծառայողական քննություններ և իրենց պարտականություններում թերացած 19 աշխատակից, այդ թվում` 5 քրեակատարողական հիմնարկի պետ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Ընդ որում` դատախազության ստուգումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կատարված ստուգումների արդյունքներով հարուցվել է 6 քրեական գործ:
Այս մասին տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից: