Մարզպետի խորհրդականին նրա ազգականն է սպանել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը բացահայտված է, սակայն բազում հարցեր դեռևս անպատասխան են, այն շարունակում է առեղծված մնալ:

Թեև քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության շարժառիթը հայտնի է, այդուհանդերձ, այլ մանրամասներ իրավապահները խուսափում են ներկայացնել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, ով կտրականապես բացառեց, որ կատարվածը որևէ կապ ունի աշխատանքային գործունեության հետ. «Խնդիրն ընտանեկան է եղել»,- կարճ պատասխանեց մեր զրուցակիցը` խուսափելով փակագծեր բացելուց:

ArmLur.am-ը պարզեց նաև, որ սպանության մեջ կասկածվում է տուժածի ազգականը: Հիշեցնենք` նրա մասնակցությամբ դեպքի վայրում քննչական գործողություններ են կատարվել:
Հնարավո՞ր է արդյոք այլ անձիք ներգրավված լինեն դեպքին, դեռևս վաղ է ասել:




Լրահոս