Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին. ձերբակալվել է նաև կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ – հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մեկ անձ ձերբակալվել է, և ըստ մեր տեղեկությունների` սպանության մեջ կասկածվում է նրա ազգականը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Նորայր Մանուկի Սիմոնյանը:

Սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նաև սպանվածի կինը: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը:




Լրահոս