ԱԺ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի մոտ ներկուսակցական լարվածության պատճառ էր դարձել, իսկ նոր Ընտրական օրենսգիրքն էլ՝ իսկական պատուհաս: Թե՛ իշխանության, թե′ ընդդիմության ներկայացուցիչները բախվել էին կանանց ներգրավածության հարցին:
ԸՕ-ի համաձայն՝ ընտրացուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի: Եվ կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց փնտրտուքով էին զբաղված: Ուսումնասիրելով խորհրդարանում առկա կին ատգամավորների կենսագրությունը` վստահ կարող ենք ասել, որ նրանցից շատերի տեղն իրավամբ խորհրդարանը չէ:
Այդ խնդրին առաջին հերթին բախվում է «Ծառուկյան» դաշինքը, որտեղ գրեթե բոլոր կանայք, բացի Նաիրա Զոհրաբյանից, քաղաքական գործիչներ չեն: Եվ խորհրդարանում նրանք հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ չեն կարողանում պատշաճ հարց ձևակերպել կամ ելույթ ունենալ: Բոլորս ենք հիշում, թե ինչ զավեշտալի միջադեպ էր գրանցվել բյուջեի քննարկման ժամանակ. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին: Նա, հավանաբար, նրան շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ:
Մեկ խմբակցությունում են հայտնվել, օրինակ, առեւտրական կազմակերպությունների վերստուգիչ գանձապահը, ստոմատոլոգը, ռուսաց լեզվի դասախոսը, Ծառուկյանի օգնականը և այլք:
ՀՀԿ-ում համեմաբատար քաղաքական անձինք են, բացառությամբ, թերևս, Ջեմմա Բաղդասարյանի, ով երկար տարիներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում է եղել: Տեսնենք, թե իրենց ինչպես կդրսևորեն նորաթուխ կանայք աշնանային նստաշրջանում: