Բուժման պետպատվերից օգտվողները նոր փաստի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, եւ մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները:

«Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղություններով աշխատանքներ է տանում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությունից: Սա, թերեւս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների եւ նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս