Գեղարքունիքի մարզի դատախազը «ջրից չո՞ր դուրս կգա». կոռուպցիոն սկանդալի հետքերով. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:

Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ  արդյունքի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս