«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են և կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ` կրկին հարմար պաշտոն ձեռք գցելու համար:
Նրանց թվում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը, ասում են, այս օրերին նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել: Իհարկե, նախկին պաշտոնին հազիվ թե վերադառնա Խաչատրյանը, բայց գոնե սեփական բիզնեսներն «անփորձանք» կպահի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: