![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/CHVO-chanaparhayin-vostikanutyun.jpeg)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվի Երևան քաղաքի Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: