Դեսպան Մկրտչյանի աշխատանքային այցը Լատվիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ լատվիական պատվիրակության ղեկավար Էդվինս Սնորի և ԵԽԽՎ լատվիական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրիս Բերզինշի հետ։

Դեսպան Մկրտչյանը լատվիացի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվեցին երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց հրադադարի խախտումների վերաբերյալ միջնորդների կոչերին հակադրվող Բաքվի անընդունելի վարքագիծը և ապակառուցողական հայտարարությունները։ Դեսպանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր սադրիչ գործելաոճը փորձում է պարտադրել նաև բազմակողմ և երկկողմ համագործակցության ձևաչափերում՝ ի հեճուկս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:




Լրահոս