«Տենց բան չկա». Վլադիմիր Առաքելյանը տեղից հայտարարություն արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը շարունակվում է: Մեղադրող դատախազը ներկայացնում է մեղադրական եզրակացությունները:

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի մեղադրական եզրակացության հրապարակման ժամանակ տեղից հայտարարություն արեց`  «Տենց բան չկա»:

Այսպես, ըստ այդմ` Առաքելյանը մեկ այլ ամբաստանյալ` «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի միջոցով է ծանոթացել խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ, ապա` համաձայնել համագործակցել հանցավոր խմբի հետ:

Այս հայտարարությանն էլ Առաքելյանը տեղից առարկեց:




Լրահոս