Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վրչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունները:
Դատաքննական փուլը շարունակվում է: Մինչ այդ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեղադրականում հրապարակված է նաև մի դրվագ, ըստ որի` խմբի թիրախում բացի ավելի վաղ հրապարակված բարձրաստիճան պաշտոնյաների անուններից, կան նաև այլ` նոր անուններ:
Այսպես, ըստ այդմ` խմբի անդամները կատարել են Արթուր Վարդանյանի կողմից իրենց առջև դրված հանձնարարությունները, մասնավորապես` Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները , այդ թվում` Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները…