Ինչպես արդեն հայտնել ենք` այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը ներկայացրեց զինված խմբի գործով անցնող մեղադրյալների մեղադրական եզրակացությունները:
Հիշեցնենք` նրանց թվում է նաև Հայր Անտոն Թութունջյանը, ով կարճ ժամանակ կալանքի տակ մնալուց հետո նախաքննության փոլում ստորագրությամբ ազատ արձակվեց:
Այդ ժամանակ տեղեկություններ եղան, որ Հայր Անտոն Թութունջյանը ինչ-որ մեկի դեմ ցուցմունք է տվել, այդպիսով ապահովելով իր ազատությունը: Նա, ի դեպ, համարվում է խմբի առանցքային դեմքերից մեկը:
Եվ ահա, այսօր մինչ ներկայացվում էր նրան առաջադրված մեղադրանքը, հոգևորականը ննջում էր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: