Ակումբի մոտ ծաղրել են դատապարտյալի սանրվածքն ու դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 34-ամյա Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց Արտակ Դ.-ն եւ 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ն վիճաբանել են իրար հետ՝ Պետրոս Ն.-ի կողմից Արտակ Դ.-ի սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 27-ին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս