2016 թվականին ամբողջ ծավալով գործարկվել և արդեն իսկ անխափան գործում է «Հանրային պաշտպանի գրասենյակ» էլեկտրոնային ծրագիրը:
Էլեկտրոնային հանրային պաշտպանի ծրագրի մշակումն ու ներդնումն իրականացվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է հեշտացնել, կենտրոնացնել և առավելագույնս արդյունավետ դարձնել ՀՊԳ գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման հնարավորություններ:
«Էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում, կատարել իրենց աշխատանքային որոշ գործառույթներ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի:
Ծրագրով ներդրված է մոդուլները հնարավորություն են տալիս բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը, հաշվի առնելով համակարգի
հետևյալ գործառույթները՝
հանրային պաշտպանների աշխատաժամանակի տնտեսում և նրանց ծանրաբեռնվածության նվազեցում.
հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը, փաստաթղթերի կազմումը և շրջանառությունը, տեղեկատվության որոնումն ու առցանց օգտագործումը, ինչպես նաև հանրային պաշտպաններին գործերի մակագրումն ապահովող միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգի առկայություն.
հանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխում,
հանձնարարության (գործի) առցանց մակագրում,
հանրային պաշտպանի գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում:
հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում.
հանրային պաշտպանի կողմից ըստ տարբեր չափանիշների տրամադրվող հաշվետվությունների գեներացում.
հաճախորդների տվյալների շտեմարանների վարում.
տիպային փաստաթղթերի գեներացում.
յուրաքանչյուր գործով (խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն) առանձին էլեկտրոնային արխիվի վարման հնարավորություն.
դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում և դրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում.
էլեկտրոնային արխիվի վարում.
համակարգում անհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնում:
Ծրագրի միջոցով ապահովվում է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ դիմումների և որոշումների կենտրոնացված և միասնական հաշվառումը, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրոնային մոնիթորինգ և վերահսկողություն մարզերի հանրային պաշտպանների կողմից գործերի վարման
ժամկետների և արձանագրված արդյունքների վերաբերյալ:
Այսօր 54 հաստիքով աշխատող 71 հանրային պաշտպան կա, որից 28-ը Երևանում, 43-ը՝ մարզերում:
2017 թվականի առաջին կիսամյակում Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերի քանակը 3425 է, քաղաքացիական գործերի քանակը՝ 3277: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քրեական գործերն ավելացել են 365-ով, քաղ գործերի աճը՝ 869:
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոն