Որպեսզի մարդուն լավ իմանաս, բավական է հետևես նրա գործողություններին: Գործողություններով, միմիկայով կարող եք պատկերացում կազմել ձեր զրուցակցի մասին:
Այսօր AdMe.ru-ն առաջարկում է պարզ թեսթ, որը կօգնի պատկերացում կազմել այլ անձանց մասին:
Մատը վեր
Հավանաբար դուք մոլորակի ամենաէներգետիկ մարդն եք: Մշտապես գտնվում եք նոր գիտելիքների փնտրտման մեջ և ձգտում եք գրավել անգրավելին: Հեռուստացույցի առջև հեռակառավարման վահանակով նստելը բոլորովին ձերը չէ: Դուք բարի և կամեցող անձնավորություն եք, ով մշտապես կգա օգնության և կասի. «Հանգիստ, հիմա ամեն ինչ կկարգավորենք»: Առհասարակ դուք անում եք ավելին, քան ասում եք: Հենց դրա համար էլ բոլորը ձեզ հարգում են:
Մատը ներս
Դուք սրամիտ եք և ճարտար խոսք ունեցող, բայց միանգամից չեք կարողանում մերվել մարդկանց հետ: Շրջապատող մարդիկ ձեզ կարող են համարել մռայլ անձնավորություն, սակայն եթե նրանք ձեզ լավ իմանան, կտեսնեն, թե ինչ բարի մարդ է ձեր ներսում թաքնված:
Մատը դեպի կողք
Դուք ապրում եք «յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ճանապարհը» կարգախոսով: Դուք լուրջ ռեալիստ եք, հաստատուն կանգնած ոտքերի վրա և իր արժեքն իմացող: Շրջապատող մարդիկ գիտեն, որ ձեզ հետ մշտապես կարող են զրուցել:
Մատը վեր
Դուք համեստ եք, կրթված և շատ բան գիտեք: Դուք հաճախ դառնում եք ամենաանսպասելի մտքերի հեղինակ: Սիրում եք խորությամբ ուսումնասիրել աշխարհը և ունեք այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ այդպիսի հնարավորություն են տալիս: Սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալ մեկ բանի վրա, քանի որ ցանկանում եք ամեն ինչ միանգամից իմանալ: Շրջապատող մարդիկ ձեզ համարում են քայլող «Վիկիպեդիա»: