Չնայած տղամարդիկ կանայք գնահատում են արտաքինով, սակայն կնոջ պահվածքը կարևոր դեր և նշանակություն ունի: Adme.ru-ն ներկայացնում է 12 սովորություն, որոնք ունակ են նյարդայնացնել նույնիսկ ամենահանգիստ տղամարդուն:
Ուտել նրա ափսեից
Ուրիշի ափսեից ուտելու ցանկությունը կարող է նյարդայնացնել տղամարդկանց: Եթե ցանկանում եք ինչ-որ բան փորձել, ապա ձեզ համար առանձին պատվիրեք:
Քրքրել նրա իրերը
Այն, ինչ կանանց համար խառնաշփոթ է թվում, իրականում այնպիսի իրավիճակ է, երբ ամեն ինչ իր տեղում է: Տղամարդկանց իրերի մեջ քչփորելն իրոք նրանց դուր չի գալիս:
Մշտապես զվարճանալ
Չնայած նրան, որ տղամարդկանց դուր են գալիս այնպիսի կանայք, որոնք սիրում են զվարճանալ, սակայն ավելորդ ալկոհոլը, մշտապես աղմկոտ միջավայրն ու գիշերային զբոսանքները դժվար թե դուր գան լուրջ հարաբերությունների ձգտող տղամարդուն:
Բամբասկոտություն
Մշտապես բամբասելը, այլ մարդկանց արտաքինը քննադատելը ևս տղամարդկանց չսիրելի վարքագծի մեջ է մտնում:
Հագնել ոչ հարմար հագուստ
Նույնիսկ այգում զբոսնելու ժամանակ անզգուգական տեսք ունենալը, որն ուղեկցվում է տանջանքներով և անհարմարություններով, դժվար թե դուր գա ձեր կողքի տղամարդուն:
Լացել առանց առիթի
Կանացի արցունքներ տեսնելով տղամարդիկ վախենում և չեն իմանում, թե ինչպես վարվեն: Ժամանակի ընթացքում այսպիսի պահվածքը կարող է միայն նյարդայնացնել:
Երկար պատրաստվել
Դժվար թե նա գնահատի ձեր ջանքերը, եթե դուք դուրս գալու համար ժամերով պատրաստվեք:
Եվ էլի…
Տղամարդիկ սիրում են աչքերով, այդ պատճառով պետք չէ ծայրահեղությունների գիրկը ընկնել: Օրինակ, նեղ ներքնազգեստը կարող է փչացնել ամբողջ տեսքը: